Customer support

messenger_opener

Մի փոքր Մարիա Մոնտեսսորիի մասին

Մարիա Մոնտեսսորին ծնվել է 1870 թ. օգոստոսի 31-ին Իտալիայի Կիրավալե քաղաքում։ Մարիայի հայրը 1873 թ. ծառայության է տեղափոխվել Ֆլորենցիա, իսկ 1875 թ.՝ Հռոմ, որտեղ տեղափոխվել է ընտանիքի հետ։ 1876թ. Մարիան ընդունվել է Հռոմի հանրային տարրական դպրոց ։ 1883թ, 13 տարեկանում, Մարիան ընդունվում է Regia Scuola Tecnica Michelangelo Buonarroti միջնակարգ տեխնիկական դպրոցը: 1886 թ. դպրոցն ավարտելուց հետո Մարիան նույն տարում ուսումը շարունակեց Regio Istituto Tecnico Leonardo da Vinci տեխնիկական ինստիտուտում: 1890թ Մարիա Մոնտեսսորին ընդունվել է Սապիենցայի համալսարան բնական գիտությունների դասընթաց անցնելու համար և, հանձնելով քննություններ բուսաբանության, կենդանաբանության, փորձարարական ֆիզիկայի, հյուսվածքաբանության, անատոմիայի, ինչպես նաև ընդհանուր և օրգանական քիմիայից, ստացել է դիպլոմ 1892 թվականին, ինչը նրան թույլ է տվել ընդունվել նույն համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մարիան առաջին կինն էր, ով ընդունվեց այս դպրոց: Չնայած բացասական հոգեբանական մթնոլորտին, Մարիան հաջողությամբ յուրացրեց դասընթացը և ուսման առաջին տարում արժանացավ ակադեմիական մրցանակի, իսկ 1895 թվականին ստացավ հիվանդանոցի օգնականի պաշտոնը, ինչը նրան թույլ տվեց ձեռք բերել գործնական կլինիկական փորձը: 1896 թ. Մարիան ավարտեց համալսարանը բժշկության դոկտորի կոչում` դառնալով Իտալիայի պատմության մեջ առաջին կանանցից մեկը, ով ավարտեց բժշկության կուրսը և առաջին կանանցից մեկը, ով ստացավ գիտությունների դոկտորի կոչում: 1896-1901 թվականներին Մոնտեսորին աշխատել է այսպես կոչված «ֆրենաստենիկ» երեխաների հետ (ժամանակակից բառերով՝ «երեխաներ, ովքեր ունեն մտավոր հետամնացության, հիվանդության կամ հաշմանդամության որևէ ձև»): Այդ ժամանակ Մարիան սիրավեպ սկսեց համալսարանական կլինիկայի բժիշկ Ջուզեպպե Մոնտեսսանոյի հետ, և 1898 թվականի մարտի 31-ին ծնվեց նրա որդին՝ Մարիոն (1898-1982): 1897 թ. Մարիան աշխատում էր համալսարանական կլինիկայում և իր պարտականությունների շրջանակում այցելում էր մանկատներ, որտեղ ուսումնասիրում էր հոգեկան խանգարումներ ունեցող երեխաներին։ Այս դիտարկումները լավ հիմք են տվել Մոնտեսորիի հետագա աշխատանքի համար։ 1907 թ. հունվարի 6-ին բացվեց նրա առաջին կենտրոն «Casa de Bambini», որտեղ աշխատում էին Մարիա Մոնտեսսորիի սկզբունքներով։ 1909 թվականից Մոնտեսսորի մեթոդաբանությունը արագորեն տարածվում է։ Նրա մոտ կուրսերի էին գալիս մանկավարժներ Լոնդոնից, Բարսելոնայից, Փարիզից։ 1929 թվականին, որդու հետ միասին, Մոնտեսսորին հիմնում է Միջազգային Մոնտեսսորի Ասոցիացիան (AMI), որը գործում է մինչ օրս։ Երբ սկսվեց 2-րդ աշխարհամարտը, Մոնտեսսորին որդու հետ գտնվում էր Հնդկաստանում։ Ապրելով այնտեղ 7 տարի, նա իր մեթոդիկան սովորեցրեց ավելի քան 1000 ուսուցիչների։ Մարիա Մոնտեսսորին մահացել է 1952 թվականի մայիսի 6-ին՝ 82-ամյակից մի քանի ամիս առաջ։ Թաղված է Նորդվիգ փոքրիկ քաղաքում։